Կապանի հ․4 միջնակարգ դպրոց

Բարի գալուստ Կապանի թիվ 4 միջն դպրոցի պաշտոնական կայք

Փետրվար 21st, 2017

Ուսման առաջավորները

Վարդանյան Սոնա Տիգրանի  10-րդ դասարան

 

Հովհաննիսյան Հայկ Արմենի 3-րդ դասարան

 

 

Կարապետյան Մարիամ Ժորայի  3-րդ դասարան

Փետրվար 9th, 2017

Դպրոցի պատմությունը

Պատմական  ակնարկ Կապանի թիվ 4  միջնակարգ դպրոցի պատմությունից

Դպրոցը հիմնադրվել է 1925  թվականին իրանաբնակ Վաչագանցի Արսեն Աղաբեկի Նուրիջանյանի միջոցներով, որպես վաչագանցիներին նվեր: Դպրոցը յոթնամյա էր:  Մինչ այդ 1910թ. գործում էր  ծխական դպրոց, որի վարիչն էր  Խորեն Աթաջանյանը: Վերջինիս խորհրդային իշխանության  տարիներին շնորհել են վաստակավոր ուսուցչի կոչմանը: Դպրոցի  աշակերտների թիվը հասնում էր մինչև 25-30 հոգի:  Իսկ 1922թ. որպես դպրոցի վարիչ է աշխատել, Խուրշուդ Փարսադանյանը: Աշակերտների թիվը հասնում էր մինչև 35-40 հոգի: Արդեն 1925  թվից դպրոցը նոր կարգավիճակ ձեռք բերեց՝յոթնամյա , որի դիրեկտորն էր համագյուղացի Կոստյա Քարամի  Նազարեթյանը: Նա աշխատեց մինչև 1928 թվականը:  Միսակ Կարապետյանը Թիֆլիսից էր, աշխատեց 1928 թվականը:  Այդ տարիներին աշխատում էին իր  կինը՝ տիկին Հայկուշը,  համագյուղացի Կոստյա Նազարեթյանը : 1929-30 թվականներին աշխատել է Գրիշա Ֆարունցը, նա Երևանից  էր:  1930-31 թվականներին ՝Լևոն Արզումանի Հակոբյանը, այդ ժամանակ թվաբանության ուսուցիչ էր Շրվենանցի Հովհաննես Դիլանյանը:  1931-37 թվականներին դպրոցի վարիչ նշանակվեց Կոստյա Քարամի Նազարեթյանը, իսկ ուսմասվար ՝Արշալույս Թադևոսի Օրբելյանը:  1937 թվականին դիրեկտորն էր Մխիթար Նուրիջանյանը, ով 1939 թվականին զորակոչվեց  Սովետական բանակ: 1939 թվականին դպրոցը դարձավ ութնամյա , իսկ դիրեկտոր նշանակվեց Արշալույս Օրբելյանը: Աշակերտների թիվը հասավ 160-ի:  1942 թվականին Կոստյա Նազարեթյանը պատերազմում վիրավորվեց և վերադարձավ հայրենի գյուղ  և նույն տարում նշանակվեց դպրոցի դիրեկտոր: Ուսուցիչները 9 –ը հոգի էին: Լավագույն աշակերտներն էին՝ Նուրիջանյան Արամ  Ջավադի, Նուրիջանյան Ջուլիետա Աշոտի (հետագա մեդալակիրները), Նուրիջանյան Շահեն Բաբկենի, Նուրիջանյան Արշավիր Սարգսի, Հակոբյան Սարգիս Սամսոնի, Հակոբյան Մխիթար :  Անվանի շրջանավարտներից են վաստակավոր ուսուցիչ Արաքսյա Նուրիջանյանը, գիտնականներ  Ա.Նազարեթյանը, Գ.Ղոնյանը. Է.Հակոբյանը, Ռոբերտ Քարամյանը և շատերը: Այս դպրոցում է նախնական կրթությունը  ստացել   Բրեստի հերոս պաշտպան Սոս Նուրիջանյանը, ում անունն է կրում դպրոցը, լրագրող  Անուշավան Նուրիջանյանը, պահեստի գնդապետ՝ Մովսես Օրբելյանը, ռազմածովային նավատորմի 1-ին կարգի կապիտան Եփրեմ Մանգասարյանը, Վանյա Աղաջանի Ղազարյանը (ՀԽՍՀ Գերագույն խորհրդի պատգամավոր, նախարար): 1952-53 թ.դպրոցի տնօրեն նշանակվեց Արտավազդ Հակոբյանը և աշխատեց մինչև 1967թվականը: 1967-69 թվականներին դպրոցի տնօրեն է նշանակվել Ձոնիկ Օրբելյանը:1969-70 թվականների դպրոցի տնօրեն աշխատեց Արմո Մկրտչյանը:  1970-71 թվականներին դպրոցի տնօրեն  նշանակվեց Հարություն Էլյազյանը, ով աշխատեց մինչև 1983թվականը: 1983-85 թվականներին տնօրեն է աշխատել համագյուղացի Ասյա Ղոնյանը: 1985-1993 թվականներին դպրոցը չէր գործում: 1992-94  ուսումնական տարում դպրոցի տնօրեն է նշանակվել Ռուբիկ Բաղդասարյանը: 1994-99  ուսումնական տարում դպրոցի տնօրեն է աշխատել Հրաչիկ Փարամազյանը:  1999 թվականին  դպրոցի տնօրեն  է նշանակվել Էլմիրա Հմայակի Զաքարյանը:

Փետրվար 8th, 2017

Կրթությունը  ամենահզոր   զենքն է, որը դու կարող ես օգտագործել աշխարհը փոխելու համար։