Կապանի հ․4 միջնակարգ դպրոց

Բարի գալուստ Կապանի թիվ 4 միջն դպրոցի պաշտոնական կայք

Գործնական աշխատանք

Դեկտեմբերի 8th, 2017

Ինտելեկտուալ  խաղ՝ Արարատ և Խուստուփ  թիմերի միջև։
Խաղն  ուներ ճանարողական և  ուսոցողական նպատակ։ Այն ներառում էր հայոց պատմություն, համաշխարհային պատմություն, հայոց եկեղեցու պատմություն, աշխարհագրություն, հայոց լեզու, քիմիա,ֆիզիկա  առարկաներից հարցեր։Աշակերտները՝ բաժանվելով  երկու  թիմի, մեծ  ոգևորվածությամբ և խանդաղատանքով  պատասխանեցին իրենց հարցերին՝  ցուցաբերելով   բարձր  ու գովելի արդյունքներ։

 

 Գործնական աշխատանք՝  5 —րդ դասարան, Հայրենագիտություն
<<
Վանա  կատու>>
Նպատակը—  Հայոց պատմության  գիտելիքների  ձեռք բերման և իմացության նախնական փուլը  սկսվում է  5 —րդ դասարանից՝ Հայրենագիտություն առարկայի ուսումնասիրմամբ, ուստի անհրաժեշտ է , ամուր հիմքերի  վրա դնել  մեր երկրի, հատկապես կորսյալ  երկրի պատմությանը մասին պատմող առարկայի ուսուցանումը։ Բազմազան մեթոդների, հնարների, գործնական աշխատանքների կիրառմամբհնարավոր է հասնել մեր առջև  դրված  վեհ  նպատակին ։ Այսօրվա մեր  դասը  ծառայեց այդ նպատակին։

 

Գործնական աշխատանք  6 —րդ դաս  աշխարհագրություն
Թեմա՝  Կլիմայական գոտիներ
Աշակերտները սովորեցին  և  կիրառեցին իրենց գիտելիքները  Օդային զանգվածներ և Կլիմայական գոտիներ  թեմայից։ Իմացան, որ արեգակից ստացվող  ջերմության, անհավասարաչափ բաշխման հետևանքով ,առաջանում են  կլիմայական տարբեր  գոտիներ՝ հասարակածային,  2 արևադարձային,  2բարեխառն, 1 արկտիկական, 1 անտարկտիդական։

 

  10- րդ դասաան  , Հասարակագիտություն

Գործնական աշխատանք <<Հայական  տարազ>>
Աշակերտներ՝ Նարեկ Խոսրովյան, Միլենա Կարապետյան
Ուսուցչուհի ՝Լ․ Գալստյան

Դասաժամն իր  բնույթով  տարբերվեց մյուս  դասերից,  աշակերտները  ծանոթացան  Հայական ավանդական  հագուստի՝ տարազի բազմազանության , գունագեղության,արդ ու զարդերի մասին։
Տեսական  մասին ծանոթանալուց  հետո, կատարեցին գործնական աշխատանք՝պատրաստելով պաստառ փակցնելով   տարբեր  տարազների նկարներ։

Կանացի հայկական տարազ

Կանացի արտաքին հագուստը եղել է բավականին բազմազան՝ զգեստներ (արձակ և ոչ արձակ), բաճկոնակներ և անթև հագուստներ։ Զգեստները կարում էին սատինից, մետաքսից, թավշից։ Կանացի հագուստը զարդարված էր ասեղնագործ գեղազարդերով, իսկ բարձր խավի ներկայացուցիչները զարդարում էին իրենց հագուստը ոսկե և արծաթե մանրաթելերով։ Հագուստի մեջ կարևոր դեր էր խաղում նաև կանացի զարդարանքը։ Ոսկերչական բանվածքները պահվում էին խնամքով և փոխանցվում էին սերնդեսերունդ։ Հայաստանի արևելյան շրջաններում ապրող կանայք, կարմիր և երկար շապիկի տակից` կրում էին կարմիր և երկար տաբատներ, որոնց ստորին մասերը կարված էին ավելի թանկարժեք գործվածքից։ Կանայք զգեստների վրայից կրում էին կրծկալ։ Արևմտյան Հայաստանի կանացի զգեստները ձևով համարյա նույն էին, սակայն ունեին որոշակի տարբերություններ (շապիկը սպիտակ էր, օգտագործվում էր ասեղնագործությունը, պարտադիր ներկա էր գոգնոցը)։ Առանձնահատուկ գեղեցկություն ունեին թավշից և մահուդից պատրաստված գոգնոցները։ Զարդարանքներից կարող ենք նշել լ մանյակըարծաթե ապարանջանը։

Տղամարդու հայկական տարազ

Տարազը բաղկացած էր երկու հիմնական բաղադրիչներից՝ ուսային (շապիկ, բաճկոն, մուշտակ) և գոտիական (տաբատ, շալվար)։ Հայերը զարդարում էին շապիկի օձիքը ասեղնագործ գեղազարդերով։ Հագուստը հիմնականում կարում էին բամբակյա գործվածքից, իսկ արևմտահայերը օգտագործում էին այծի բուրդը։ Ավանդական հագուստ էր համարվում չերքեզին, որը կրում էին շապիկի և բաճկոնի վրայից։ Առանց չերքեզիի երևալը հասարակական վայրում նույնիսկ շոգ եղանակին համարվում էր անընդունելի։ Ամենատարածված գլխանոցները համարվում էին տարբեր ձևերի գլխարկները, որոնք սովորաբար պատրաստվում էին գառան մորթուց։

 

 

 Գործնական աշխատանք

     Բնագիտություն առարկայից

    Ղեկավարությամբ` Բնագիտության ուսուցիչ Ռ.Զաքարյան

      Մասնակցությամբ` 5-րդ դասարանի աշակերտներ

Թեման-Խառնուրդների բաժանման եղանակները

Անհրաժեշտ պարագաներ-Սպիրտարյոց, ձագար, զտիչ թուղթ, ապակե տարրաներ, չափիչ տարրաներ, մագնիս և ամրակալ:

Աշխատանքի ընթացքը-Աշակերտները ուսուցչի օգնությամբ կատարեցին պարզեցման, զտման, շոգիացման և մագնիսով բաժանման փորձեր:

Դպրոցում կազմակերպվեց գործնական աշխատանք       Մայրենիից                                                                                                                5-րդ դասարանում

Ուսոցչուհի` Ծովինար Ղազարյան
<<Նամակ>> թեմայի ամփոփում
1
.Աշակերտներն ամփոփեցին <<Նամակ>> թեման.
Նամակի կառուցվածքը
Նամակի սկիզբը,միջնամասը (բուն նամակ), ավարտը
Նշանավոր մարդկանց նամակները
2
. Պատրաստեցին ծրարներ,գրեցին նամակներ,որոնց հասցեատերերը ուսուցիչներն էին։

09.02.2018թ Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոցում կազմակերպվեց գործնական աշխատանք Ինֆորմատիկա առարկայից VI-VII դասրաններում
՛՛Համացանցից օգտվելու անվտանգության կանոններ՛՛ը թեմայով:
Աշակերտներին հանձնարարվել էր  ձևավորել պաստառ թեմայի վերաբերյալ, որը նրանք կատարեցին գերազանց:

                 

9-րդ դասարան

Գործնական աշխատանք  Հայաստանի աշխարհագրություն,
Էքսկուրսիա՝ Խուստուփի սարալանջ։
Դասի թեմա- Մեր բնակավայրի ՝Վաչագանի բնությունը

Դասի նպատակ
Աշակերտները արշավի ընթացքում գործնականորեն  կիրառեցին իրենց ձեռք բերած գիտելիքները,իմացան նոր  մանրամասաներ իրենց բնակավայր Վաչագանի՝  աշխարհագրական դիրքի, լեռնակազմության, հրաբխային ապարների․ լանդշաֆտային գոտու, կլիմայի, հողային ծածկույթի(գորշ հող, սև հող, կավահող),ջրագրության,աղբյուրների, գետի,բուսական  ու կենդանական աշխարհի՝վայրի ոչխարի (մուֆլոն), մացառախոզի,  և այլ կենդանիների  մասին։Նրանք պատկերացում կազմեցին  վերընթաց զոնայականության,լեռնատափաստանային և անտառատափաստանայի,․ ալպյան , մերձալպյան գոտիների,  համապատասխանաբար  այդ գոտիներում աճող ծառատեսակների  ու բուսատեսակների մասին։
Անչափ տպավորիչ էր Խուստուփ լեռն իր ողջ վեհությամբ, որ տարածվում է Վաչագանի շուրջը ՝ հաղորդելով  բնակավայրին գեղատեսիլ ու վեհաշուք տեսք։
Աշակերտները  կազմեցին աղյուսակ՝ <<Մեր  բնակավայրի բնությունը>>  թեմայով,որտեղ լրացրեցին համապատասխան սյունակները՝ կլիմայի ,հրաբխային լեռնազանգվածի, հողի, ջրային ծածկույթի,բուսական և կենդանական աշխարհի մասին ,ամբողջացնելով և ամրապնդելով իրենց յուրացրած գիտելիքները։
Աշակերտները  Էքսկուրսիայից վերադարձան   տպավորված ու հագեցած։

Դասը վարեց աշխարհագրության ուսուցչուհի  Լ․ Գալստյանը

 

<<Մեր բնակավայրի՝ Վաչագանի բնությունը>>

 

Լեռնագրություն Կլիմա Հողեր Բուսական աշխարհ Կենդանական աշխարհ
Լեռը՝ Խուստուփ  բարձրությունը՝3210մ Ձյունամերձ լեռնային կլիմա, տեղումների քանակը 1000-1500մմ. Կարծրահող, հրաբխային լեռնազանգված,  լավային  պնդացած ապարներ, ժայռեր Էֆեմերային (կարճակյաց) Գորշ արջ,  քարայծ,

եղնիկ

Մարդածին լանդշաֆտներ,

(այգիներ, բնակավայրեր)

Բարձրությունը ծովի մակ.800-1400մ.տեղումների քանակը 350-400մմ.

հունվարյան ջերմաստիճանը 0—10c

Գորշ  հողեր,սևահող,կավահող,տափաստանային և կիսատափաստանային  լանդշաֆտներ Ջերմասեր մշակաբույսեր

խիտ անտառներ,ալպյան մարգագետիններ:

Պտղատու այգիների մշակում

 

Թունավոր օձեր, մողեսներ, ոզնի, նապաստակ վայրի կատու, մացառախոզ

վարազ,շնագայլ, աղվես,

գայլ,

քարայծ: