Կապանի հ․4 միջնակարգ դպրոց

Բարի գալուստ Կապանի թիվ 4 միջն դպրոցի պաշտոնական կայք

ՄԵՐ ԱՌՕՐՅԱՆ

Նոյեմբերի 17th, 2017

Կապանի Սեյսմիկ կենտրոնի աշխատակիցները այցելեցին դպրոց՝ իրազեկելու աշակերտներին, երկրաշարժի, անվտանգության կանոնների, պաշտպանության , օգնություն ցուցաբերելու և մի շարք այլ կանոնների մասին

 

ՀՀ դպրոցականների շախմատի 13-րդ օլիմպիադայի 2-րդ փուլ:

Նոյեմբերի 8-ին Երևանում Ռուսաստանի գիտության և  մշակույթի կենտրոնում տեղի ունեցավ«Русский язык – гарант диалога культур, научного сотрудничества, межнационального и межличностного общения в XXI веке» ռուսաց լեզվի և գրականության ուսուցիչների , ուսանողների, մագիստրանտներիի և  ասպիրանտների ավանդական միջազգային գիտագործնական համաժողովի նյութերի հավաքածուի շնորհանդեսը։ Ռուսաց լեզվի և  գրականության ուսուցիչ Մ Գրիգորյանը հանդես եկավ   “Проблема образа автора художественного произведения в литературоведении”  հոդվածով։ 

Հոկտեմբերի 5-ին Ուսուցչի օրվա կապակցության Կապանի  ուսուցիչները բարեխիղճ աշխատանքի և մատաղ սերնդի կրթության ու դաստիարակության գործում ունեցած ավանդի համար խրախուսվեցին Կապան համայնքի ղեկավարի պաշտոնակատար `Նարեկ Ղահրամանյանի  շնորհակալագրով։ Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոցից շնորհակալագրին արժանացավ ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի Մարինա Գրիգորյանը։

Ոսկե աշուն, ոսկե  բնություն, ոսկե  դպրոց

Անմոռանալի ,հիշարժան պահերով  ու տեսարաններով հագեցած  էքսկուրսիա՝Կապանի գունագեղ   բնություն։

Իմ սիրելի ուսուցիչներ․․․Ես լավ հիշում եմ անցյալ տարվա այս օրը, երբ իրար կողք շարված ընթերցում էինք դպրոցի՝ հեռվում գտնվող աշակերտների նամակները։ Ընթերցողներից մեկն էլ ես էի։Այսօր ես եմ հեռվում։ Ես ձեզ գրում եմ աշխարհի ամենագեղեցիկ ու դրախտային վայրերից մեկից՝ Ադրիատիկ ծովի ափից, ուր ամենաչքնաղ մայրամուտները ու ամենալուսավոր առավոտներն եմ տեսնում։ 
Ես ուզում եմ սիրով շնորհավորել Ձեր՝ իմ սիրելի ուսուցիչների տոնը, մաղթել ամուր առողջություն ու մեծ եռանդ․․․Ես հիշում եմ դպրոցում անցկացրած իմ բոլոր օրերը անկեղծությամբ ու սիրով լիքը․․․Ու մեկմեկ շատ եմ կարոտում․․․Ես Ձեր աչքերին միշտ երևացող ժպիտ եմ ուզում տեսնել, ձեր հոգում՝ ջերմություն ու երւանկություն․․․
Շնորհավորում եմ Ձեր տոնը Իտալիայից,
Ձեր՝ գիժ Անահիտ ․․․

 

Քննության կոնսուլտացիա՝ ձևաչափից դուրս                                            Համեմատելով հաճելին  և  օգտակարը՝  իններորդցիները փորձում են լավագույնս պատրաստ լինել հայոց լեզվի և գրականության քննությանը:

 Ապրիլի 13-ին դպրոցում տեղի  ունեցավ մասնագիտական կողմնորոշման զրույց։  Սովորողներին  այցելել էին Կապանի պետական բժշկական քոլեջի ներկայացուցիչները, ովքեր ներկայացրին քոլեջում առկա մասնագիրությունները, անցկացրին հարցազրույց ավարտական դասարանների աշակերտների հետ։ Վերջիններս էլ ստացան իրենց հետաքրքրող հարցերի պատասխանները։

ՃԱՆԱՉՈՂԱԿԱՆ ԱՅՑ՝ ԿԱՊԱՆԻ ԵՐԿՐԱԳԻՏԱԿԱՆ ԹԱՆԳԱՐԱՆ

Նոյեմբերի 14-ին Կապանի թիվ 4 միջն․ դպրոցի աշակերտները  պատմության ուսուցչուհի՝ Լ․ Գալստյանի  ղեկավարությամբ, այցելեցին Կապանի Երկրագիտական  թանգարան։Այցն ուներ ուսուցողական նպատակ,աշակերտները հայոց պատմությունից ձեռք բերած գիտելիքները գործնականում ամրապնդեցին ՝ ուսումնասիրելով հնագիտական պեղածոները։Թանգարանը ներկայացնում էր ուրարտական  շրջանից մինչև 20-րդ դարի հայոց պատմության նյութական և հոգևոր մշակույթի արժեքներ,հայերի կենցաղն  ու կոլորիտը ներկայացնող նմուշներ։
Աշակերտները ,մուտք գործելով թանգարան,կարծես հայտնվել էին վաղնջական ժամանակների Հայաստանում, որտեղ ներկայացված էր հայ գյուղացու կյանքը պատկերող գյուղատնտեսական գործիքներ՝փայտե սանդ,ռանդա,տաշտքերիչ,ծհան,քարե կամն։ Տպավորիչ էր նաև հին շրջանի հարսանեկան ծեսերին վերաբերվող իրերը՝ կեդանակերպ անոթներ,ջնարակ խեցեղեն, ուլունքներ, քունքազարդեր, վզնոցներ,որոնք թվագրվում են Ք․ա․9-8-րդ դարերով։Աշակերտները ծանոթացան հայկական հին նվագարաններին՝ քամանչա,թառ, զուռնա, դափ և այլն։Ուշագրավ  էր նաև  հայ կնոջ տարազը (արխալուղ), տրեխները, լավաշ թխելու համար նախատեսված  գործիքները՝ տափը, գրտնակը,բուրդ մշակելու հարմարանքները՝ սանդերքը,ճախարակը, իլիկը․․․․․
Էքսկուրսավար  Դավիթ Հակոբյանը, ամենայն մանրամասնությամբ  ներկայացրեց թանգարանի գտածոների ողջ պատմությունը՝ փորձելով  հնարավորինս  շատ տեղեկություն    հաղորդել։
Աշակերտները թանգարանից  վերադարձան  պատմագիտական , հնագիտական, ազգագարական,  մշակութային   գիտելիքների զգալի պաշար  ամբարած։      Շնորհակալություն թանգարանի տնօրինությանը  հիշարժան օրվա համար։