Կապանի հ․4 միջնակարգ դպրոց

Բարի գալուստ Կապանի թիվ 4 միջն դպրոցի պաշտոնական կայք

Միջոցառումների ցանկ

Փետրվարի 8th, 2017

Դեկտեմբերի 7-ին Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոցում  տեղի ունեցավ Երկրաշարժի անմեղ զոհերի հիշատակը հավերժացնող ու ոգեկոչող միջոցառում: Միջոցառումն սկսվեց ժամը 11:41-ին աղոթքով: Այնուհետև տեղի ունեցավ մոմովառություն: Հնչում էր «Տիրամոր գովք» աղոթքերգը, որի ներքո աշակերտները արտասանում էին բանաստեղծությունները՝ հիշատակի,ոգեկոչման: Որից հետո դիտեցին ֆիլմ, որը ներկայացնում  էր  դեկտեմբերյան արհավիրքը, կորուսները, օգնությունները: Վերջում ուսուցչուհին՝ Ծ. Ղազարյանը, ամփոփելով ներկայացրեց մի քանի վայրկյանում  հայության կրած կորուստը  (25000 զոհ,    41500վիրավոր,մարդկային ահռելի վիշտ) ելույթով  ավարտեց  միջոցառումը

 

 

                                 ՄԻԱՎ/ՁԻԱՀ

Ողջ աշխարհում հայտարարված <<ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի >> շաբաթի միջոցառումներին միանում է նաև Սյունիքի մարզի Կապանի թիվ 4 միջնակարգ  դպրոցի աշակերտների համատեղ ջանքերով: Սույն թվականի դեկտեմբերի 1-ին տեղի ունեցավ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի իրազեկմանն ուղղված միջոցառում, որի ընթացքում ցուցադրվեց ֆիլմ և ներկայացվեց ՄԻԱՎ-ի և ՁԻԱՀ- ի տարբերությունները, նրանց տարածման պատմական ուղին, ՄԻԱՎ-ի փոխանցման եղանակներն ու ՄԻԱՎ-ից պաշտպանվելու ուղիները: Միջոցառման կարևորությունը կայանում է նրանում, որ Հայաստանը գտնվում է այնպիսի տարածաշրջանում , որտեղ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի համաճարակի զարգացման տեմպերն ամենաբարձրն են աշխարհում: Այն միտված էր ինչպես պատանիների մոտ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, այնպես էլ հասարակության մեջ նշյալ վիրուսով վարակված անձանց որպես հասարակության լիիրավ անդամ ընդունելու մշակույթի զարգացմանը:
Միջոցառմանն իր խոսքով հանդես եկավ նաև դպրոցի կենսաբանության ուսուցիչ Ռոմա Զաքարյանը, ով շեշտադրեց այն դրույթը, որ <<Իրազեկված լինել նշանակում է պաշտպանված լինել>>:

Նոյեմբերի 20-ին Կապանի թիվ 4միջն․ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում  <<Երեխաների իրավունքներ և պարտականություններ>> թեմայով։

միջոցառման նպատակ — Հասարակագիտության դասընթացում առավել ակտիվ ուսում կազմակերպելու  համար․ անհրաժեշտ է հրավիրել միջոցառումներ, բանավեճ-քննարկումներ՝ ներգրավելով  աշակերտներին նրանց ինքնաճանաչումը  բարձրացնելու համար։Վերոնշյալ միջոցառման նպատակը՝նպաստել սովորողների գիտելիքների <<շենքի>> ճիշտ կառուցմանը,սեփական իրավունքների  և պարտականությունների  իմացության առումով։Սովորեն և իմանան  իրենց իրավունքները, որպեսզի  կարողանան որոշ իրավիճակներում ճիշտ օգտվեն և կիրառեն,դրանով  հանդերձ չմոռանան պարտականւթյունների մասին։Իմանան Երեխայի իարավունքների կոնվենցյաների, դաշնագրերի, դրութների մասին ,ինչպես նաև պետության կողմից նրանց անձի պաշտպանության, հոգածության,սոցիալական, բժշկական ապահովագրության մասին։

1. Ա տառի միջոցռում

Ա ա

Դասը կայացավ   Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոցի առաջին դասարանում՝ թվով 2 աշակերտի: Դասը վարում է Է. Հովհաննիսյանը:

Դասի թեման ՝ ,, Ա ա,, հնչյուն տառի ուսուցումն է:

Դասի նպատակը ՝ տեղայնացնել այբուբենի առաջատար բանալին, բացելու այբուբենի հրաշքները:

Դասն անցավ ջերմ մթնոլորտում: Աշակերտները հաջողությամբ մասնակիցը դարձան դասի բոլոր պրոցեսներին, ամրապնդելով ուսուցանված տառը՝ նրա գրելաձևը տպագիր և ձեռագիր տեսքով:

Դասին հնչեցին երգեր ուսուցչի ստեղծած մեղեդիով ձայնավորների, վանկերի մասին: Դիդակտիկ նյութերը գրատախտակին ներկայացվեց գունավոր կավիճներով: Օգտվելով նկար պատկերներից ուսուցիչը կարողացավ տարանջատել ձայնավոր և բաղաձայն հնչյունները: Դասը համարվեց հաջողված:

 

 

 

 

2. Կախարդական թվերի աշխարհում

Ստեղծագործական որոնումներ շարքից ներկայացնում ենք Կապանի համար 4 միջնակարգ դպրոցի դասվար Ս. Հայրումյանի հեղինակային ցերեկույթը    ,,Կախարդական թվերի աշխարհում,, խորագրով: Ցերեկույթին մասնակցում էին առաջինից վեցերորդ  դասարանի աշակերտները:

Ցերեկույթի նպատակն է ներկայացնել առաջին տասնյակի թվերին՝ հարց ու պատասխանի բնութագրմամբ: Ցերեկույթի մեջ միջառարկայական կապ էր պահպանվել մայրենիի բանահյուսության նմուշների, շրջակա աշխարհի, կերպարվեստի, երաժշտության հետ: Ցերեկույթը համեմված էր ասմունքներով, երգերով, հանելուկներով, ասացվածքներով և հաշվելուկներով:

Ցերեկույթն անցավ բարձր մակարդակով:

 

 

 

3.ՀԱՅՈՑ  ԲԱՆԱԿԻ  ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ   25-ՐԴ   ՏԱՐԵԴԱՐՁԻՆ   ՆՎԻՐՎԱԾ  ՄԻՋՈՑԱՌՈՒՄ

ՀՀ Սյունիքի մարզի Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոցում կազմակերպվեց գեղեցիկ միջոցառում նվիրված Հայոց բանակի կազմավորման 25 ամյակին: Միջոցառման  կազմակերպիչ  ռազմագիտության  ուսուցիչ  Ս.Հարությունյանը մանրամասն  ներկայացրեց բանակի  կազմավորման գործընթացը, նախարարներին, նրանց գործունեությունը:  Աշակերտները երգ ու պարով, փառքով ու պատվով անմահացրին մեր հերոսներին և երդվեցին լինել հայրենիքին նվիրյալ զինծառայողներ:  Շնորհավո´ր տոնդ Հայոց բանակ, ծլի´ր ,ծաղկի´ր ու զորացի´ր:   Թող քո հաղթական բազկի ուժը միշտ սարսափեցնի թշնամուն, իսկ մենք էլ միշտ հպարտ լինենք քեզնով:

 

4.Հովհաննես Թումանյանի ծննդյան 148 ամյակին նվիրված միջոցառում

Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոցում կայացավ միջոցառում՝ նվիրված ամենայն հայոց բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 148-ամյակին:

Բացման խոսքով դասվար Ս.Հայրումյանը ներկայացրեց նրա կենսագրությունն ու ստեղծագործական գործունեությունը: Այնուհետև առաջինից չորրորդ դասարանների աշակերտները իրենց ասմունքներով, նրա խոսքերով գրված երգերով և բեմականություններով հաճույք պատճառեցին ունկնդիրներին:

Վերջում աշակերտներին բարեմաղթանքի խոսքեր  հղեց  դպրոցի տնօրեն Է. Զաքարյանը:

5.Միջոցառում նվիրված քաղաքացիական պաշտպանության միջազգային օրվան

 

6.Միջոցառում նվիրված կանանց միամսյակին

Մարտի 24-ին Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոցում տեղի ունեցավ միջոցառում նվիրված մայրության և գեղեցկության միամսյակին:

Միջոցառումը կազմակերպել էին աշակերտական խորհուրդը , հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի՝ Արմինե Ավետիսյանը:

Աշխորհուրդի խոսքն ուղղված ուսուցիչներին՝

Տոն է այսօր, գարնանային ամենագեղեցիկ տոնը:Թող գարունն իր հետ բերի նորանոր երազներ:Թող աղբյուրները հավերժ կարկաչեն, թող ծաղկեն լեռները մեր արևանիստ:

Սիրելի ուսուցիչներ Դուք թանկ եք մեզ համար տարվա բոլոր օրերին, իսկ այս տոնը պարզապես մի գեղեցիկ առիթ է հայտնելու Ձեզ մեր սերն ու հիացմունքը, մեր հարգանքն ու երախտագիտությունը:

Սիրելի մայրեր թող առաջին ձնծաղիկը պարգևի քնքշանք, գարնանային արևը՝ջերմություն, իսկ մարտյան զեփյուռը՝հույս:

 

 

7. ՁՈՆ ՀԱՅՐԵՆԱԿՑԻՍ

Նվիրումս ի հիշատակ հայ զինվորին՝ նրա ծննդյան օրվան նվիրված: Ազատամարտի նահատակներց էր Մարատ Մարտոյի Միքայելյանը: Առաջիններից էր, որոնք կամավորական գրվեցին: Սակայն առաջին դաժան մարտերում կուլ գնաց թշնամու գնդակին: Կապան թիվ 4 միջնակարգ դպրոցի III դասարանը անվանակոչված է Մարատ Միքայելյանի անունով: Դասարանի սովորողները քանիցս հիշում և հարգանքի տուրք են մատուցում զոհվածին և ծաղիկներր խանհարում նրա շիրիմին: Դասվար Էմմա Հովհաննիսյանի, դպրոցի տնօրեն Է.Զաքարյանի և զինղեկ Ս.Հարությունյանի մասնակցությամվբ շնորհավորանքի խոսքեր հղեցին նահատակվածներին: Ներկա գտնվեցին նաև զոհվածի հարազատները: Աշակերտները հերոսական երգեր նվիրեցին բոլոր այն զինվորներին, որոնց գործն անմահ է:

Փա´ռք քեզ, հա´յ զինվոր, հազա´ր փառք:

Դասավար Է.Հովհաննիսյանը աղոթքով եզրափակեց նվիրումը հայ զինվորներին, որոնք այսօր էլ պաշտպանում են հայրենիքի անառիկ սահմանները:

   

                   

 

8 .ՀԵՐՈՍՆԵՐԸ   ՉԵՆ  ՄԵՌՆՈՒՄ, ՆՐԱՆՔ  ԾՆՎՈՒՄ  ԵՆ  ՆՈՐԱԾՆԻ                                  ՀԵՏ     ԵՎ  ԱՊՐՈՒՄ  ԴԱՐԵԴԱՐ

 

Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոցում  անցկացվեց միջոցառում նվիրված մայիսյան եռատոնին: Միջոցառումը անց է կացվել բանավան Վաչագանում գտնվող Հայրենական Մեծ  պատերազմին նվիրված 88  նահատակների  հուշարձանի մոտ:     Դպրոցի անձնակազմը, աշակերտները հարգանքի տուրք մատուցեցին զոհվածներին  և  հարգեցին նրանց հիշատակը: Աշակերտների շուրթերից հնչեցին  բանաստեղծություններ և երգեր,  հիշեցին բոլոր նահատակներին: Եղան նաև Բրեստի մարտիկ Սոս Նուրիջանյանի քարակերտ կիսանդրու մոտ:

 

 

9 .Ապրիլի վեցին Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոցի  հերթական գրական զեկույցը նվիրված էր  <<Մեր Մեծերը>> շարքից  Ռուբեն Մամուլյանին: Աշակերտները պատրաստել  էին  պատի թերթ, իսկ զեկույցով  ելույթ ունեցավ  հայոց լեզվի և գրականության  ուսուցչուհի Ա.Ավետիսյանը, ով հանգամանալից  ներկայացրեց Մամուլյանի կյանքն ու գործունեությունը:

10.ԱՅԲ ու ԲԵՆ

Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոցում 20.05.17 թ. տեղի ունեցավ <<Հրաժեշտ այբբենարանին>> և <<Մենք գրագետ ենք>> հանդեսը: Երկու սովորողները՝ Օֆելյա Սիմոնյանն ու  Էլեն Մաթևոսյանը կարողացան գոհացնել դպրոցի տնօրինությանը՝ ստացած գիտելիքներով, գեղարվեստական երգերով, ասմունքով և պարով:

Դասվար Էմմա Հովհաննիսյանը ներածական խոսքով սկսեց հանդեսը, որը ներկայացվեց ակրոստիքոսով՝ նվիրված այբուբենին, հեղինակելով ստեղծագործությանը: Գրատախտակին ամրագրված էր տպագիր տառանունները, որը հեղինակեց Է. Հովհաննիսյանը՝ հրապուրելով հանդիսատեսին:

Ստորև ներկայացված է << ԱՅԲ ու ԲԵՆԸ>>՝ակրոստիքոսի տեսքով:

 

    

ԱԿՐՈՍՏԻՔՈՍ

Առանց տառի, առանց գրի,

Բերդ  չի դառնա այբն  ու գիմը՝,

Գուցե դառնա, բայց կփլվի ՝

Դե իմացեք դրա գինը:

Եղբայր ու քույր ուս ուսի տան,                   

Զանգ կկախեն,որ ղողանջի                         

Էն սարերում, մեր Սևանա:

 Ընդերքը մեր այս պտղաբեր                                                                         

 Թող որ դողա և  զրնգա,                                                                       

Ժեռ քարերը, ձոր ու դաշտը:                                                                            

Ինչպես գիտեք մեր այս երկրի՝                                                                    

Լի է կուրծքը,արգանդն հողի,                                                                              

Խորհուրդ ունի մայր հողը մեր

 Ծուխը կելնի երդիկներից, 

Կծագի ջերմ հողիս, ջրիս, արփին արդար,                                                                            

Հունցքը քաղած, դեզեր կազմած հողագործը                                                                                     

Ձեռքի գործը վաղ ավարտած,

Ղեկին նստած վարորդն այն                                                                              

Ճամփա կընկնի այգը բացված,                                                                                                        

 Մեր արտերի ու հանդերի բերքը առատ,                                                        

Յոթ խոփերով՝վար ու ցանքի բերքը հուռթի,                                                                                                             

Նույն ժամանակ կհասցնի հողագործին,                                                                                   

Շինականին աշխատավոր,                                                                                      

Որ ջանք, եռանդ չի խնայում,                                 

Չի խնայում  ուժը բազկի,                                                                                 

Պատրաստ եղել՝ վերափոխել                            

Ջարդ ու փշուր դարձած կյանքը,

Ռազմիկներին  հերոսացած,                                 

Սատար եղած ժողովրդին ու մայրերին,            

Վիշտը ծովից կյանքն ափ հանած     

Տե՜ր   ողորմյան  տե՜ր ողորմյան,

Րոպե առաջ մահին նետված                                                                    

Ցիրուցանված, բայց  ուժ գտած,                                                         

 Ուխտ են արել, փյունիկ դարձել,                                                            

 Փոխել  հունը պատերազմի,                                                     

 Քշել ոսոխ թուրք ասկյարին,                                                            

Օրհնանք ստացած սուրբ մայրերից,                                                         

Ֆաշիստական  հարևանին՝թիրախ մեզ դարցած:                                                                          

 

Հեղինակ՝ Էմմա Հովհաննիսյան

 

 

 

11.Մեր Մեծերը

12.05.2017թ. Կապանի թիվ 4 միջնակարգ  դպրոցի  հերթական  միջոցառումը  նվիրված էր սփյուռքահայ գրականության մեծանուն  գրող Վահան Թեքեյանի  139-ամյակին:  Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Ի.Թևանյանը ներկայացրեց գրողի կյանքն  ու ստեղծագործությունը: Դիտեցին <<Առաջին այրեր>> տեսաֆիլմը, որը նվիրված էր գրողի գործունեությանը: Միջոցառումը ամփոփվեց աշակերտների կողմից խաչբառի լուծմամբ: Պատրաստվել էր պատի թերթ:

12. Էքսկուրսիա պատմական օջախներ

Կապանի թիվ 4 միջնակարգ դպրոցի կրտսեր դպրոցականները իրենց դասվար Է.Հովհաննիսյանի  և Ս.Հայրումյանի հետ կազմակերպեցին էքսկուրսիա՝ այց արվեստի օջախներ:Այցելություններ կատարեցին դեպի՝

ա/ Շմավոն Մովսիսյանի անվան պատմության թանգարան

բ/ Էլեկտրոնային գրադարան

գ/ Արվեստի քոլեջի պատկերասրահ

դ/ Կապանի Երկրագիտական թանգարան:

Այցելության նպատակն էր ծանոթացնել աշակերտներին մեր քաղաքում առկա պատմական օջախներին, լուսաբանել մեր պատմության փառավոր էջերը, նկարագրել նրանց երակներով հոսող արյան պատությունը:

 

13. Սիրելի շրջանավարտներ, մաղթում ենք ձեզ, որպեսզի այն հավատը, որով դուք մուտք եք գործում կյանքի նոր փուլ, երբեք ձեզ չլքի, և որքան էլ դժվար լինի հետագայում՝  երբեք չհուսահատվեք և բարձր ճակատով միշտ առաջ գնաք:

 

  1. ԷՔՍԿՈՒՐՍԻԱ ԴԵՊԻ ԽՆՁՈՐԵՐՍԿ

2017 թ. հոկտեմբերի 7-ին Կապանի թվ 4 միջնակարգ  դպրոցի ուսուցչական և աշակերտական կոլեկտիվը այցելեց Խնձորեսկ գյուղ՝ ներկա լինելու  <<Սպարապետի օր>> միջոցառմանը:  Աշակերտները ողջ ճանապարհը՝ Կապանից մինչև Գորիս, անցան  Սյունյաց բնության հրաշքների վայելքով: Անչափ տպավորիչ էին Գորիսի և Խնձորեսկի երկնամուխ  ժայռերը:  Հասնելով Խնձորեսկ՝ չնայած մի փոքր վախին, բոլորը անցան ճոճվող կամրջով, որտեղ էլ ականատես եղան Երևանից ժամանած ազգային ազգագրական պարային և երաժշտական խմբի կատարմանը: Աշակերտները տպավորված էին հատկապես խմբի փոքր անդամների երաժշտական կատարմամբ՝ ճոճվող կամրջի վրա: Ներկա գտնվեցին նաև զինվորական անսամբլի կատարմանը և ծաղիկներ  դրեցին Սպարապետի շիրիմին : Ճանապարհը շարունակելով դեպի գյուղ՝ մասնակցեցին<< Սպարապետի օր>> հիշատակին  նվիրված տոնակատարությանը և տարբեր ազգերի խոհանոցային և ազգային կուլտուրաների ցուցադրմանը, համտեսեցին հայկական ավանդական և օտարազգիների կերակրատեսակները:  Վերադարձան Կապան վառ ու անմոռաց տպավորություններով:

Շնորհակալություն դպրոցական խորհրդի նախագահ  Արարատ Կարապետյանին՝ էքսկուրսիան հովանավորելու համար:                                                                                                                                                                                       Աշակերտական խորհուրդ

 

 

 

 

 

 

 

 

 

          

 

 

 

 

 

         15,   ՄԻՋՈՑԱՌՈՒՄ  ՆՎԻՐՎԱԾ  ՈՒՍՈՒՑՉԻ  ՏՈՆԻՆ

Շնորհավորանքի խոսքով հանդես եկան  դպրոցի տնօրեն Է.Զաքարյանը , միջոցառման կազմակերպիչ  Ա.Ավետիսյան ը,10-րդ դասարանի  աշակերտուհի Ա.Բադալյանը՝  ցանկանալով ուսուցիչներին  համբերություն իրենց  քրտնաջան աշխատանքում և առողջություն:

Դուք դպրության սերմնացաններ,

Մեր սիրելի ուսուցիչներ,

Անշեջ հրի լուսե շող,

Դուք մայրության վառ կոթող,

Տոնդ լինի  շնորհավոր,

Ձեզ բյուր եռանդ բեղմնավոր:

Շնորհավորանքին մասակցել  է 11-րդ դասարանի աշակերտուհի Սոնա Վարդանյանը, ով այժմ սովորում է ԱՄՆ –ում:

Իմ շատ սիրելի Կապանի թիվ 4 դպրոցի անձնակազմ, Ձեզ եմ գրում Միացյալ Նահանգների Կոլորադո նահանգի Պարկեր քաղաքից։ Մեզ մոտ այսօր եղանակը քամոտ է ու չափազանց ցուրտ, բայց ինչ-որ բան ինձ ներսից կամաց-կամաց ջերմացնում է, մի գուցե ուրիշ մարդկանց նաև հալեցնում, բայց ինձ միայն ջերմացում ու ավելի է պնդացնում, պատրաստելով շատ ու շատ նոր փորձությունների։ Այս փոքրիկ արևները, որ չեն դադարում ջերմացնել ինձ, այն բոլոր երջանիկ պահերն են, որ ունեցել եմ իմ ողջ կյանքում։ Այդ պահերի մի մասը ունեցել եմ հենց Ձեր դպրոցում ու Ձեզ հետ։ Ու ես անչափ շնորհակալ եմ դրա համար։ Անցած մեկ տարվա Ձեզնից ստացած ջերմության պաշարն է իմ էներգիայի հովանավորն այստեղ։ Սիրում եմ այն մի տեսակ հոգատարությունը, որ չեմ գտել դեռ ոչ մի տեղ։ Սիրում եմ Խուստուփին մոտ զգալով՝ ինքնըստինքյան հզորանալու զգացումը, որ չեմ զգացել ուրիշ ոչ մի տեղ։ Ձեր հոգատարությունն ու ուշադրությունը , հսկայական ներդրում ունեն Ձեր ուսուցանման գործընթացում, քանզի Ձեր աշակերտները նախ և առաջ շնչում են այն մթնոլորտից, որ դուք եք ստեղծում նրաց շուրջը, ծանոթանում են ձեր արժեքներին և ընդունում դրանք ՝ իբրև ճշմարիտ ուղեցույց։ Մենք անդադար սովորում ենք Ձեզնից, ու տեղին է ասված, թե հանճարն անգամ ուսուցիչ է ունեցել։ Ուզում եմ, որ այս օրը Ձեզ հիշեցնի, Ձեր դերի կարևորության ու Ձեր կատարած անգին աշխատանքի մասին։ Ուզում եմ միշտ հիշեք, որ մենք Ձեզ գնահատում ենք․․․Ոմանք հեշտությամբ են գիտակցում Ձեր դերը, ոմանց մի փոքր ժամանակ է անհրաժեշտ ։ Բայց միևնույն է, ուշ, թե շուտ մենք բոլորս էլ խոնարհվում ենք Ձեր արջև։ Շնորհավոի Ուսուցչի Տոն! Սիրում ու կարոտում եմ բոլորիդ։ Ամուր գրկում եմ․